‘Աշխատասենյակում սպանվել է Կաբարդինո-Բալկարիայի գյուղակադեմիայի ռեկտորը’

806

Նալչիկում անհայտ անձինք գնդակահարել են Կաբարդինո-Բալկարիայի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Բորիս Ժուդակովին, որը նաև զբաղեցնում էր ինքնավարության խորհրդարանում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի պաշտոնը, հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել հենց ռեկտորի աշխատասենյակում:

Առայժմ հայտնի չեն սպանության մանրամասները և դրդապատճառները:

Բորիս Ժուդակովը ՌԴ և ԿԲՀ վաստակավոր գիտնական էր և գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Նախորդ հոդվածը‘Ըստ ՊՆ վարկածի հանկարծամահ եղած զինծառայողի հորաքույր. Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի Ազատ բանակը պաշարել է Հալեպի երեք ռազմական օդանավակայանները’