‘Սիրիայի Ազատ բանակը պաշարել է Հալեպի երեք ռազմական օդանավակայանները’

828

Սիրիայի Ազատ բանակը պաշարել է Հալեպի երեք ռազմական օդանավակայանները, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Բացի այդ՝ ընդդիմադիր բանակը վերահսկում է Հալեպի ՌՕՈՒ հետախուզության շտաբը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ երկու տարի է, ինչ Սիրիայում շարունակվում են իշխանության և ընդդիմության զինված բախումները: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընդհանուր զոհերի թիվը գերազանցում է 30.000-ը: Ավելի քան 230 հազար մարդ փախստական է դարձել, շուրջ 3մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի:

Նախորդ հոդվածը‘Աշխատասենյակում սպանվել է Կաբարդինո-Բալկարիայի գյուղակադեմիայի ռեկտորը’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. Առաջին բաժակը բարձրացնում եմ Վիլանովայի համար’