Աշխարհի առաջին ռակետը չի մասնակցի Australian Open-ին

401

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է, որ չի կարողանա մասնակցել «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը։ Նա ոտքի վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

«Մարզման ժամանակ կատարած պատահական շարժման ժամանակ ստացա ազդրի մկանային վնասվածք։ Շատ էի աշխատում, որպեսզի ամենաբարձր մակարդակի վրա դրսեւորեի ինձ Ավստրալիայում։

Ծանր ժամանակ է ինձ համար, բայց պետք է լինեմ լավատես, սթափվեմ եւ առաջ նայեմ։ Australian Open-ում կհանդիպենք 2024-ին»,- գրել է Ալկարասը։

Australian Open-ը կանցկացվի հունվարի 16-29-ը։ Անցած տարի տիտղոսը նվաճել է իսպանացի Ռաֆայել Նադալը։

Նախորդ հոդվածըՋոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Մեդվեդեւի հետ
Հաջորդ հոդվածըԿարլսենն ու Արոնյանը կմասնակցեն Tata Steel Masters-ին