‘Աշխարհի չեմպիոնը խոստովանել է իր մեղքը’

1062

Շորտ-տրեկի աշխարհի չեմպիոն, ամերիկացի Սայմոն Չոն խոստովանել է, որ 2011թ. աշխարհի առաջնության թիմային փոխանցումավազքից առաջ միտումնավոր վնասել է գլխավոր մրցակցի՝ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն կանադացի Օլիվյե Ժինի չմուշկները, տեղեկացնում է Советский Спорт-ը:

Դրա պատճառով Ժինը դուրս չի եկել մեկնարկ, իսկ Կանադայի հավաքականը եզրափակիչում գրավել է ընդամենը վերջին՝ չորրորդ տեղը:

«Ես դա արել եմ մարզիչ Չժե Սու Չունի ճնշման ներքո, նա լրջորեն սպառնում էր ինձ: Նա ընդհանրապես շատ ագրեսիվ մարդ է: Ես հասկանում էի, որ չպետք է դա անեմ, բայց վախեցած էի, ահավոր վիճակում էի: Իմ այդ քայլը համարում եմ կյանքիս ամենամեծ սխալը: Ես հեռախոսով արդեն ներողություն եմ խնդրել Օլիվյեից»,- նշել է Չոն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Reuters-ի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցին ‘
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսկորեացի զինվորը, սպանելով իր 2 հրամանատարներին, փախել է Հարավային Կորեա ‘