‘Աշոտ Ադամյան. Այնպես են արել, որ գյուղացին խրտնի իր հողից’

1022

Ռեժիսոր եւ դերասան Աշոտ Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կտրուկ բացասական արտահայտվեց կառավարության կողմից Սյունիքի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգին վարձակալության տալու որոշման մասին:

 «Եթե հողերը տալիս են ուրիշ մեկին վարձակալության, ի՞նչ է դա նշանակում: Սա նշանակում է՝ դու չես կարողանում տնօրինել քո երկիրը, տալիս են այն ուրիշին վարձակալությամբ: Սա ինքնին վտանգավոր է: Եթե դու ունես ժողովուրդ, հռչակվել ես որպես պետություն, ապա բարի եղիր անել այնպես, որպեսզի քո ժողովուրդը քո հողի վրա աշխատի»,- նկատեց Աշոտ Ադամյանը:

Նրա պնդմամբ՝ եթե ժողովուրդը չի ուզում հողի վրա աշխատել,  ուրեմն՝ դրա համար պատճառներ կան, ուրեմն՝ գյուղացին հողի հետ չի կարողանում խոսել, տնտեսվարողն այնպես է արել, որ նա խրտնի իր հողից:

Աշոտ Ադամյանը նկատեց, որ կառավարությունը հայտարարում է, թե գյուղատնտեսությունը եկամտաբեր չէ, իսկ Ադամյանը կարծում է, որ այն կարող է եկամտաբեր չլինել միայն այն դեպքում, եթե կառավարությունը գյուղատնտեսական համակարգ չի ներդրել: 

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Քաղաքապետարանի շռայլությունը. Ամեն կամարանցումի գունազարդման համար ծախսվել է մոտ 3200$ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Տարոն Մարգարյանի ունեցվածքն անգամ պաշտոնական թվերով տպավորիչ է ‘