‘Ապօրինի ծառահատում՝ Ահնիձորի անտառում’

972

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.45-ին,  ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները  Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենա,  որի թափքում հայտնաբերվել է մոտ 2 խմ հաճարենի և բոխի ծառերի փայտանյութ:
Հայտնաբերվածի վերաբերյալ վարորդը  համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտարարելով, որ  այն  հոկտեմբերի 24-ին հավաքել է Ահնիձոր համայնքին հարակից անտառից:
Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի բնակիչը մասնակցել է սեփական հուղարկավորությանը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Ողբերգություն չի եղել’