Լուկաշենկո․ Մեր ինքնիշխանության ու անկախության պահպանմանն այլընտրանք չկա

310

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հինգշաբի ելույթ ունենալով ՀԱՊԿ Խորհրդարանական համաժողովի խորհրդի նիստում, հայտարարել է ՀԱՊԿ շարքերում միասնության և համախմբվածության անհրաժեշտության մասին՝ կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանությունը և անկախությունը պահպանելու համար։

«Հենց տարաձայնությունները հարթելու մեջ ենք տեսնում կազմակերպությունն ամրացնելու հեռանկարը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովումը։ Անհրաժեշտ է պինդ բռնել մեկմեկու, մեր պետությունների ինքնիշխանությունը և անկախությունը պահպանելու այլընտրանք չկա»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը ապատեղեկատվություն է համարում ուկրաինական հակահարձակման մասին հայտարարությունները։

«Պետք է ասեմ, որ ամենամեծ ապատեղեկատվությունը այդ «հակահարձակումն» է։ Ոչ մի «հակահարձակում էլ, իմ կարծիքով, չկա և չի կարող լինել։ Դա ուղղակի խելագարություն է։ Տեխնիկայի և կենդանի ուժի մեկը հինգի հարաբերակցությամբ կռվելը ուղղակի խելագարություն է։ Չէ, պետք է սրեն, պետք է խրախուսեն ուկրաինացիներին, որ շարունակեն ու մեզ խեղդեն այս դիմակայության մեջ»,- ասել է Լուկաշենկոն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը ժամանել է Ճապոնիա՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար
Հաջորդ հոդվածըԱսադը կմասնակցի Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին