‘Ավարտվել է «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնը’

857

Նախօրեին Հայաստանի մայրքաղաքում ավարտվել է «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնը, որի շրջանակում ընթացել են Գոռ Սուջյանի և «Դորիանս» խմբի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և դաշնակահարներ Վազգեն Վարդանյանի և Իգոր Պոլտավցևի, ջազային երգչուհի Մարիամի և «Միրայֆ» խմբի, երգչուհի Էռնա Յուզբաշյանի, ժողովրդական երաժշտության կատարողների ելույթներ: Փառատոնը եզրափակել է գալա-համերգը հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործալալությունը, մյուս փառատոնների նման` «Երաժշտական շաբաթ Երևանում» փաառատոնը նույնպես դարձել էր հանրաճանաչ կատարողների անկեղծության վայր: Այսպես, Էռնա Յուզբաշյանը խոստովանել է, որ  իր կյանքում շրջադարձային է եղել «Երգ-85-ը», երբ ինքը հետուառաջ էր հագել բեմական զգեստը: Նա ամաչում է, որ սիրում է ուտել: Մինչդեռ ջազային կատարող Մարիամը չի թաքցնում, որ սիրում է պատրաստել: Նա նախասիրություններից մեկն էլ ճարտարապետությունն է, որն այդպես էլ մնացել է երազանք, սակայն ուշագրավ է, որ Մարիամի ավագ դուստրը գնացել է այդ ճանապարհով:

«Երաժշտության շաբաթը Երևանում» մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին: Փառատոնի շրջանակում անցկացվել են ժողովրդական և դասական երաժշտության, ռոքի, ջազի և  էստրադայի օրեր:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոս. Բավական է կարծեք, որ դուք Մարադոնան եք կամ Բեկենբաուերը’
Հաջորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Ինջիղուլյանի գործով մեղավորները պատժվել են’