Ավստրալիան դիտարկում է Ուկրաինայի ռազմական աջակցության մեծացման հնարավորությունը

397

Ավստրալիան քննարկում է Ուկրաինային տրվող ռազմական օգնության ծավալի մեծացման հնարավորությունը, նաև Bushmaster զրահամեքենաների լրացուցիչ խմբաքանակի հաշվին։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։

Նրա խոսքով՝ «Ավստրալիան նոր միջոցներ է որոնում աջակեցելու Ուկրաինային և ուսումնասիրում է այդ երկրին օգնության ծավալը մեծացնելու հնարավորությունները»։

Վարչապետը նշել է, որ «ավելի վաղ Ավստրալիայի խոստացած ռազմական սարքավորումներն ամբողջությամբ չեն փոխանցվել Կիևին։ Ավստրալական նոր կառավարությունը, որը ձևավորվել է մայիսին, դեռ չի հասցրել հրապարակել «նոր փաթեթը»։ Սակայն այն մշակման փուլում է, և ես վստահ եմ, որ կհայտնվի շատ շուտով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿարո Մուրադը տեխնիկական նոկաուտով հաղթել է բոսնիացի Ադնան Դերոնյային
Հաջորդ հոդվածըԶելենսկին ԱՄՆ-ին խնդրել է Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր երկիր