‘Ավստրալիան Հնդկաստանին կվերադարձնի առևանգված հինդուիստական արձանիկները’

811

Ավստրալական իշխանությունները Հնդկաստանին կվերադարձնեն հնագույն հինդուիստական երկու արձանիկները, որոնք, ենթադրաբար, գողացվել են հնդկական տաճարներից, հաղորդել է երկրի վարչապետ Թոնի Էբոթը:

Շիվա աստծու արձանիկներն ավելի վաղ հանվել էին ավստրալական ցուցահանդեսներից մեկից, այն բանից հետո, երբ մեղադրանքեր էին հնչել, թե դրանք անօրինական կերպով են տեղափոխվել Ավստրալիա: Արտ-դիլեր Սաբահ Կապուրը, որը վաճառել էր արձանիկները, այժմ դատավարության է սպասում Հնդկաստանում. նրան միլիոննավոր դոլարների մաքսանենգության մեղադրանք է ներկայացվել:

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, թե Շիվայի արձանիկները, որոնցից մեկն ստեղծվել է գրեթե 900 տարի առաջ, Ավստրալիա են տեղափոխվել մշակութային արժեքների մասին օրենքի խախտմամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավարտվեց ՆԱՏՕ-ի ընդլայնված գագաթնաժողովի առաջին օրը’
Հաջորդ հոդվածը‘Մանկական սպանությունների թվով ԱՄՆ-ն Արևմուտքի երկրների շարքում առաջին տեղում է’