‘Մանկական սպանությունների թվով ԱՄՆ-ն Արևմուտքի երկրների շարքում առաջին տեղում է’

763

ԱՄՆ-ն Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում երեխաների սպանությունների թվով: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցին:

Փաստաթղթի համաձայն՝ միայն 2012 թ. ԱՄՆ-ում սպանվել է մինչև 20 տարեկան  ավելի քան 3 հազար երեխա կամ անչափահաս: Այդպիսով՝ յուրաքանչյուր 100 հազար սպանվածի «բաժին է ընկնում» չորս երեխա: ИТАР-ТАСС-ը նշում է, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը կրկնակի պակաս է:

Հաղորդվում է, որ 2012 թ. աշխարհում սպանվել է առնվազն 95 հազար երեխա և անչափահաս: Ամենաշատ սպանություններ՝ 13 հազար, գրանցվել է Նիգերիայում, նրան հաջորդում է Բրազիլիան՝ 11 հազար մանկական սպանությամբ: Սև ցուցակում են հայտնվել նաև Հնդկաստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանարպետությունը, Մեքսիկան, Եթովպիան, ԱՄՆ-ը, Պակիստանը, Կոլումբիան և Վենեսուելան:

Բացի սպանություններից՝ զեկույցում խոսվում է նաև սեռական բռնության մասին, որին ենթարկվում են երեխաները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նման բռնության են ենթարկվել 20 տարեկանից ցածր մոտավորապես 120 միլիոն աղջիկներ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիան Հնդկաստանին կվերադարձնի առևանգված հինդուիստական արձանիկները’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը’