‘Ավտովթար Երևանում. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց’

1015

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 77 VՍ 773 համարանիշի, Mercedes մակնիշի 21 ՏԼ 186 համարանիշի և ВАЗ 21 015 մակնիշի 29 ՏՕ 457 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Կայքը նաև հայտնում է, որ նշված հատվածում արդեն 2 օր է, ըստ բնակիչների՝ լուսակիրը չի աշխատում, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մուղալյանը և ընկերները «մեղավոր են», բայց արդեն ազատության մեջ են ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ-ն 50 տոկոսով կզեղչի Արմավիրի մարզի կարկտահարված գյուղերից ուսանողների վարձերը’