‘Արամ Մուղալյանը և ընկերները «մեղավոր են», բայց արդեն ազատության մեջ են ‘

1254

Րոպեներ առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ,, հրապարակեց Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին, Գագիկ Առաքելյանին և Արթուր Քլյանին առաջադրված մեղադրանքով դատավճիռը:

Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը, Արամ Մուղալյանին դատարանը մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում և հանցագործությունների համակցությամբ դատապարտվեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, ապա կիրառեց համաներում և ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

Ռոբերտ Փիլոյանին առաջադրված մեղադրանքներով դատարանը ճանաչեց մեղավոր և պատիժների մասնակիորեն գումարմամբ դատապարտեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

Գագիկ Առաքելյանին դատարանը դատապարտեց ազատազրկման 2 տարի 2 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

Արթուր Քլյանին  դատարանը դատապարեց ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա կիրառելով՝ համաներում ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:

Նախորդ հոդվածը‘Սոբյանինը խոստովանել է, որ Մոսկվայում «էթնիկ» թաղամասերի ստեղծման վտանգ կա’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Երևանում. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց’