Ատոմային ավիակիրը G7 գագաթնաժողովի ընթացքում կմնա ճապոնական նավահանգստում

396

Ամերիկյան Nimitz ատոմային ավիակիրը ուրբաթ օրը ժամանել է Կյուսյու կղզու հյուսիս-արևմուտքում Սասեբո նավահանգստային քաղաքի ռազմածովային բազա և այնտեղ կլինի Հիրոսիմայում Յոթի խմբի գագաթնաժողովի անցկացման ընթացքում ու կրկին ծով դուրս կգա մայիսի 23-ին, հաղորդել են տեղական իշխանությունները։

Nimitz ատոմային ավիակիրը՝ ավելի քան 100 հազար տոննա ջրատարողությամբ, ավելի քան 330 մետր երկարություն ունի։ Իր չափերի պատճառով նա չի կարող կայանել կառամատույցում և Սասեբոյում եղած ժամանակ նավահանգստի ափից որոշակի հեռավորության վրա կլինի։ Nimitz-ը երկու ատոմային ռեակտոր ունի, ավիակրի անձնակազմը՝ ավելի քան 5 հազար մարդ։ Վերջինս կարող է կրել մինչև 90 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻտալիան 3 հազարից ավելի զինվորական կուղարկի ՆԱՏՕ-ի արևելյան թև
Հաջորդ հոդվածըG7 առաջնորդները ծաղկեպսակ են դրել Հիրոսիմայի զոհերի հուշահամալիրում