‘Արամ Ղարաբեկյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր’

965

Այսօր տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը’ նույն օրը’ Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են դիրիժորի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից:

Հիշեցնենք, որ Ա. Ղարաբեկյանը մահացել էր ԱՄՆ-ում հունվարի 10-ին, նրա դին տեղափոխվել է Հայաստան: Դիրիժորի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Նախորդ հոդվածը‘Արցախում նոր գյուղ կստեղծվի’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին և նրա փաստաբանին ծանուցել են քրգործի ավարտի մասին’