‘Արամ Մանուկյան. Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք ‘

1409

ԱԺ Հայ ազգային կոնգրես  խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է ԿԸՀ կողմից ներկայացված 2012թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին հաղորդագրությանը:

Մանուկյանը նշել է, որ ԱԺ-ն խուսափել է քննարկել ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնք ներկայացվել էին այդ հաղորդագրության մեջ:

Մանուկյանը նշել է, որ դա ենթադրում է, որ ԱԺ-ն այն «հիմնարկը» չէ, որտեղ տեղի է ունենում «կարծիքների բախումների միջավայրի ստեղծում»:

«Պառլամենտը այն տեղն է, որտեղ պետք է քննարկումներ լինեն: Եթե կեղծիքները չեն քննարկվում, կեղծիքները շարվեշարան գալիս են: Դիմել էինք ընտրությունների օրենքը բարելավելու համար՝ մերժեցիք, արտահերթ նիստ հրավիրեցինք՝ մերժեցիք, հիմա տարել են Սահմանադրական դատարան, ապրիլին մերժելու եք»- հայտարարել է Մանուկյանը:

Վերջինս հավելել է նաեւ, որ Աժ-ում կան բիզնեսմեններ, պաշտոնական տվյալներով 20 միլիոնատերներ, եւ ապա դիմելով նրանց՝ հարցրել էց. «Ֆեյսբուքում շատ տարածված է, ուզում եմ հարցնել՝ եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք»: 

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Կան բազմաթիվ զոհեր’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ երիտթեւը պատրաստ է համագործակցության` ընտրությունների օրինական ընթացքի վերահսկման համար ‘