‘Արթուր Բաղդասարյանից հետո շատ դժվար է ԱԽՔ նշանակելը, որովհետև ոչ մեկը չի համաձայնվի. «ՉԻ»’

1978

«Թող անհամեստ չհնչի, բայց Արթուր Բաղդասարյանից հետո շատ դժվար է Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելը»,- հայտարարել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Իրականում, կարծում ենք, ճիշտ հակառակն է՝ եթե Արթուր Բաղդասարյանին կարելի էր նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, ուրեմն կարելի էր նշանակել ում ասես, այսինքն ՀՀ մոտ 2 միլիոն չափահաս քաղաքացիներից յուրաքանչյուրին: Այլ հարց է, որ Հովհաննես Մարգարյանը ինչ-որ իմաստով իրավացի է: Արթուր Բաղդասարյանից հետո շատ դժվար է ԱԽՔ նշանակելը, որովհետև ոչ մեկը չի համաձայնվի: Մարդիկ անմիջապես կսկսեն մտածել՝ «տեսնես սա՞ ինչ ծառայություններ է մատուցել Սերժ Սարգսյանին»: Ու երևի սա է պատճառը, որ այդ պաշտոնը արդեն ութ  ամիս է ՝ թափուր է:  Այնպես որ՝ Արթուր Բաղդասարյանը իր կերպարով «մեծ ամագ ունի» այդ աթոռը դատարկ թողնելու հարցում:

Նախորդ հոդվածը‘«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով. «Genealogy»’
Հաջորդ հոդվածը‘Բանկերը վերածվում են «էմէմէմ» դրամական բուրգի. «Հրապարակ»’