‘Արմեն Գևորգյանի համար ավիատոմս է գնվել 7.5 հազար դոլարով. Մամուլ’

1830

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի` մայիս ամսին Նյու Յորք գործուղումը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 4 մլն 480 հազար դրամ: Այդ գումարով այս նախարարությունը ձեռք է բերել Երևան-Պրահա-Փարիզ-Նյու Յորք և Նյու Յորք-Փարիզ-Երևան չվերթով 2 ավիատոմս:

«Ժողովուրդի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի համաձայն` գնված ավիատոմսերից մեկը եղել է բիզնես կարգի` հավանաբար նախարարի համար, և արժեցել է 3.1 մլն դրամ կամ 7.5 հազար դոլար, և մեկ էկոնոմ կարգի ավիատոմս էլ` 1.3 մլն դրամ կամ մոտ 3 հազար դոլար արժողությամբ, գնել են նրա հետ ԱՄՆ գործուղված իր խորհրդականի` Սուրեն Ամիրբեկյանի համար:

«Ի դեպ Արմեն Գևորգյանը կարկուտիս տուժած գյուղացիներին օգնել էր՝ իր աշխատավարձից որոշ մաս հատկացնելով: Բայց այդ գումարը հաստատ 3 հազար դոլարի չէր հասնում»,-հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Դարի կառույցը ի սկզբանե տապալված է եղել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սաշիկի ծիրանի այգուց մինչև լոտոյի տոմս և պանիր. Մամուլ’