‘Արմեն Մարտիրոսյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ունի քաղաքացիների աջակցություն կարիքը ‘

896

Կան ֆինանսական պրոբլեմներ, ինչի մասին հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը իր ասուլիսի ժամանակ, և, բնականաբար, վերջինս ունի մեր քաղաքացիների աջակցություն կարիքը: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ցանկացողները կարող են աջակցություն ցուցաբերել նախընտրական հիմնադրամի միջոցով, որը կբացվի հետագայում: Մինչ այդ այն անձինք, ովքեր կցանկանան աջակցություն ցուցաբերել, կարող են իրենց տվյալները ներկայացնել և ասել` երբ և որքան են պատրաստ տրամադրել:

Պատասխանելով այն հարցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության սատարման մասին հայտնել է «ժառանգությանը»՝ Մարտիրոսյանն ասաց.

«Այս մասին կարող եք իրենց հարցնել, ես նման ինֆորմացիա չունեմ, չեմ էլ կարծում, որ նման ինֆորմացիա կլինի»:

Նախորդ հոդվածը‘Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող օդանավը, ծրագրվածի համաձայն՝ կրկին կզննվի Էրզրումում’
Հաջորդ հոդվածը‘Պանիր արտադրող 18 սուբյեկտի արտադրանքում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել’