Արտակ Հարությունյան․ Տեր-Պետրոսյանը խոսել է բաց ու թափանցիկ

30921

Արտակ Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է․ Տեր-Պետրոսյանը խոսել է բաց ու թափանցիկ։ Ներկայացրել է երկրի հիմնական վտանգը՝ դա պատուհասի հետագա պաշտոնավարումն է։ Ներկայացրել է դրա դեմն առնելու մի մեխանիզմ. համախմբել ողջ քաղաքական, քաղաքացիական, մտավորական ռեսուրսը ու պայքարել դրա դեմ։ Այստեղ ոչ միայն չկա Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին վերադարձնելու առաջարկ, այլ նույնիսկ հակառակը. այս տարբերակի դեպքում առաջարկվել է հրաժարվել նախկին 3 նախագահների՝ իշխանության վերադառնալու հավակնություններից, որը պիտի արձանագրվեր հրապարակային հայտարարությամբ, խոստումով։ Սա, վերջին հաշվով, մեր երկրի նախկին բոլոր ՉՈՐՍ ղեկավարների (նախագահներ Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, վարչապետ Փաշինյան) էջը փակելու ծրագիր էր։ Եթե այդ ծրագիրը աշխատեր, ապա կսկսեինք նոր էջից երկիրը էս աղետից փրկելու ծրագիրը։ Չաշխատելու դեպքում պետք է գտնել այլ լուծում։ Բայց սա դադարեցրեք ներկայացնել որպես նախկիններից որևէ մեկին աջակցելու ծրագիր։ Սա պետությունը փրկելու ծրագիր ա։ Որին դուք կարող եք չվստահել, իրատեսությանը չհավատալ։ Բայց մի խեղաթյուրեք։Ի դեպ այս հայտարարությամբ նաև հստակ ֆիքսվեց Քոչարյանի իշխանական ձգտումներն ու դրանց անթույլատրելիությանը։ Այս հայտարությամբ Նիկոլն ու Քոչարյանը դրվեցին նույն ազգակործան, զուտ իշխանության ձգտման հարթության մեջ։

Նախորդ հոդվածըՍարգիս Միքայելյան․ Քաղաքական Նախադեպի Հրամայականը
Հաջորդ հոդվածըՎախճանվել է անվանի հայագետ Արմեն Տեր-Ստեփանյանը