‘ԱՐՏլաբի տղաներին բերման ենթարկելու պահից երեք ժամը լրացել է’

1485

Epress.am-ի հաղորդմամբ, ժամը 23.20-ն լրացել է արվեստագետներին փաստացի բերման ենթարկելու պահից երեք ժամը, որոնց ընթացքում բերման ենթարկվածներին պետք է կամ մեղադրանք առաջադրվի, կամ նրանք պետք է ազատ արձակվեն: Կայքի թղթակիցը ոստիկանության բաժնի մոտից հայտնում է, որ առայժմ պարզ չէ, թե բերման ենթարկելու ինչ ժամ են գրանցել ոստիկանությունում: Նշենք, որ Շանթ Հարությունյանի գրաֆիտիները, որոնց համար ակտիվիստները բերման են ենթարկվել, արվել են ԱԺ պատերին: Ականատեսների փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանները մաքրում են պատերը: Ոստիկանության բաժին է եկել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Արվեստագետներին սատարող քաղաքացիները շարունակում են հավաքվել շենքի մոտ:

 

 

Նախորդ հոդվածը‘Արարատում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67.57%-ը’
Հաջորդ հոդվածը‘Արարատ. ՀՀԿ-ական թեկնածուն «հաղթում է» ընդամենը 294 ձայնով. 200 անվավեր քվեաթերթիկ’