Աֆղանստանի նախկին նախագահը մնացել է Քաբուլում

496

Աֆղանստանում «Թալիբանի» կողմից իշխանությունը զավթելուց հետո գործող նախագահ Աշրաֆ Գանին փախավ երկրից, իսկ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հապշտապ տարհանվեցին։

Մինչդեռ Քաբուլում մնաց նախկին նախագահ և վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենահայտնի քաղաքական գործիչ Համիդ Քարզայը։ Եվ դա խիզախ քայլ էր, որովհետև թալիբները բազմիցս փորձել են սպանել նրան, թալիբների ռումբերից ու փամփուշտներից նախկին նախագահի բազմաթիվ կողմնակիցներ են զոհվել։

1980-ականներին Քարզայը կռվում էր խորհրդային զորքերի դեմ, 1990-ականներին նա մոջահեդների կառավարության անդամ էր և պաշտպանում էր թալիբներին, քանի դեռ նրանք չէին սպանել իր հորը՝ Աբդուլ Ահադին, որը Աֆղանստանի վերջին թագավոր Զահիր շահի մերձավորն էր և խորհրդարանի փոխխոսնակը։

«Թալիբանի» ջախջախումից հետո Քարզայը զեկավարեց երկիրը՝ հենվելով ԱՄՆ-ի աջակցության վրա, բայց հետո տարաձայնություններ առաջացան Վաշինգտոնի հետ։

Քարզայը ղեկավարել է Աֆղանստանը 13 տարի, սակայն այդ ընթացքում Աֆղանստանը շարունակում էր մնալ մասնատված երկիր՝ ուժեղ տեղային առաջնորդներով։ Քարզայի կառավարության իշխանությունը այնքան սահմանափակ էր, որ նախագահին երբեմն կատակով անվանում էին «Քաբուլի քաղաքապետը»։

Այժմ Քրազայը մնացել է Քաբուլում՝ այն թալիբների կողմից գրավվելուց և նախագահ Գանիի փախուստից հետո։ Նույնն արել է նաև մեկ այ քաղաքական գործիչ՝ Աբդուլլա Աբդուլլան, որը երկու նախագահների մրցակիցն է եղել նախորդ երեք ընտրություններում։

Թալիբները բանակցություններ են սկսել Քարզայի և Աբդուլլայի հետ՝ բոլոր աֆղանստանցիների շահերը հաշվի առնող ինկլյուզիվ կառավորություն ձևավորելու խոստման շրջանակներում։ Քարզայը տեսաուղերձ է հրապարակել իր տան ֆոնին, դուստրերով շրջապատված, և խոստացել է մնալ Քաբուլում ու հասնել իշխանության խաղաղ փոխանցմանը։

Մինչդեռ դրանից հետո CNN-ը տեղեկացրել է, որ Քարզայը և Աբդուլլան տնային կալանքի են ենթարկվել Աբդուլլայի տանը, իսկ նրանց թիկնազորը զինաթափվել է։ Այնուհետև շատ արագ հերքում է եղել։ Բայց վերջին տասն օրերին նախկին նախագահի ճակատագրի մասին նոր տեղեկություններ չկան։

Ըստ BBC-ի

Նախորդ հոդվածըԿկայացվի Բելառուսի ընդդիմության առաջնորդների դատավճիռը
Հաջորդ հոդվածըԲրիտանական սպեցնազը Աֆղանստանից փախել է կանանց հագուստով