Կկայացվի Բելառուսի ընդդիմության առաջնորդների դատավճիռը

468

Մինսկում դատարանը կայացնելու է Մարիա Կոլեսնիկովայի և Մաքսիմ Զնակի դատավճիռը։

Ավելի վաղ ընդդիմադիր գործիչներին մեղավոր են ճանաչել Բելառուսի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդելը, ծայրահեղական խմբավորման ստեղծում, դավադրություն՝ իշխանությունը զավթելու նպատակով։ Այդ հոդվածներով առավելագույն պատիժը 12 տարվա ազատազրկությունն է։

Թե՛ Կոլեսնիկովան և թե՛ Զնակը Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներ էին, մեղադրական կողմը դա համարում է «ծայրահեղական կազմակերպություն», որն ստեղծվել էր Բելառուսում բողոքի ցույցերը համակարգելու և իշխանությունը զավթելու նպատակով։

Սակայն դատապաշտպաններն ասում են, որ մեղադրական եզրակացության մեջ չկան արտահայտոթյունների կոնկրետ օրինակներ, որոնք կարելի է գնահատել որպես ազգային անվտանգությանը սպառնացող կոչեր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵԱ. Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները
Հաջորդ հոդվածըԱֆղանստանի նախկին նախագահը մնացել է Քաբուլում