Աֆղանստան․ Ըստ աղբյուրների՝ «Թալիբանի» առաջնորդների միջև տարաձայնություններ են ծագել

589

«Թալիբանում» բարձրաստիճան աղբյուրները BBC-ին հաղորդել են, որ Աֆղանստանում վերահսկողություն հաստատած շարժման առաջնորդների միջև լուրջ տարաձայնություններ են ծագել։

Ըստ լուրերի՝ նախագահական պալատում խորհրդակցության ժամանակ «Թալիբանի» հիմնադիրներից մեկը՝ փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարը, վիճել է փախստականների հարցրեով նախարար և «Հաքանիի ցանցեր» կազմակերպության երևելի ներկայացուցիչ Խալիլ Ռահման Հաքանիի հետ։ Հաղորդվում է, որ երկու պաշտոնյաները կոշտ արտահայտություններ են փոխանակել, լեզվակռվին մասնակցել են նաև կառավարությունում կողմերից յուրաքանչյուրի կողմնակիցները։

Ինչպես հաղորդում են աղբյուրները, վեճի պատճառը Բարադարի դժգոհությունն է եղել Աֆղանստանի նոր կառավարության կազմից։

Թեպետ, ինչպես պնդում է արվում, տարաձայնությունների իրական պատճառն այն է, թե ով է թալիբների հաղթանակի գլխավոր ճարտարապետը։ Բարադարը համարում է, որ թալիբների իշխանության գալը նրանց վաստակն է, ովքեր զբաղվել են բանակցություններով և դիվանագիտությամբ, այսինքն՝ իր նման մարդկանց։ Մինչդեռ «Հաքանիի ցանցերի» առաջնորդների կարծիքով՝ ամեն ինչ որոշել են ռազմական հաջողությունները։

Հենց Բարադարն է եղել պատմության ընթացքում առաջին բարձրաստիճան թալիբը, որն ուղիղ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հետ․ 2020 թ․ նա հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Դրանից առաջ նա պայմանագիր է ստորագրել Դոհայում, որի համաձայն՝ Աֆղանստանից դուրս են բերվել ամերիկյան զորքերը։

Մինչդեռ «Հաքանիի ցանցերը» կապվում են ամենաարյունալի հարձակումների հետ, որոնք վերջին տարիներին իրականացվել են Աֆղանստանի զինված ուժերի և նրանց արևմտյան դաշնակիցների դեմ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿուման․ Շատ դժվար է ընդունել այս վիճակը, սակայն պետք է սպասել
Հաջորդ հոդվածըՆիդեռլանդներում չեղարկվում է սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը