‘Աֆղանստան. Աբդուլան պնդում է, որ հաղթել է նախագահական ընտրություններում’

886

Աֆղանստանի նախագահական ընտրություններում թեկնածու Աբդուլա Աբդուլան հայտարարել է իր հաղթանակի մասին, թեպետ երկրորդ փուլի նախնական արդյունքներով առջևում ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին է:

Քաբուլում հանդես գալով իր կողմնակիցների առջև՝ Աբդուլան կրկին հայտարարել է ընտրախախտումների մասին՝ ընդգծելով, որ ինքը երբեք «չի ընդունի անօրինկան կառավարությունը»:

«Մենք, անկասկած, հաղթել ենք այս փուլում»,- հայտարարել է Աբդուլան: Սակայն նա, չնայած իր կողմնակիցների ակնկալիքներին, ոչ թե «զուգահեռ կառավարություն» ստեղծելու կոչ է արել, այլ միաբանության: «Մեզ քաղաքացիական պատերազմ պետք չէ, մեզ ճգնաժամ պետք չէ: Մեզ հարկավոր է կայունություն, ազգային միասնություն, այլ ոչ թե պառակտում»,- ասել է նա:

Հունիսի 14-ին կայացած քվեարկության արդյունքներով Գանիի օգտին քվեարկել է ընտրողների 56,44 %-ը, հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովը: Իսկ Աբդուլան, որը վստահաբար առջևում էր ընտրությունների առաջին փուլում, ստացել է ընդամենը 43,56 % : Լրագրողների հաղորդումների համաձայն՝ վերջնական արդյունքները, որ պետք է հրապարակվեն հուլիսի 22-ին, կարող են էապես տարբերվել նախնականից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա ձերբակալել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարին’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլացի ֆուտբոլասերներն ազգային հավաքականի պարտության համար մեղադրում են Միք Ջագերին’