‘ Աֆրիկայի Գավաթի կիսաեզրափակիչի երկրորդ խաղն ընդհատվել է(տեսանյութ)’

954

Հասարակածային Գվինեայի Մալաբո քաղաքում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը ընդհատվել է 82-րդ րոպեին ֆանատների անկարգությունների հետեւանքով: Գանայի երկրպագուների տրիբունայում հայտնվել են տանտերերի ֆանատներ՝ հրահրելով անկարգություններ:

Գանայի ֆուտբոլիստները 3:0 հաշվով հաղթելիս են եղել Հասարակածային Գվինեայի հավաքականին: Թիմերը դեռ խաղադաշտում են և սպասում են որոշմանը: Այժմ ոստիկանությունը երկրպագուներին դուրս է բերում ստադիոնից:

Նախորդ հոդվածը‘2012 թ. Ա.Ղահրամանյանը հարվածել է վստահված անձին, 2015 թ.` նշանակվել Ռազմական ինստիտուտի պետ’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 7-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով’