‘Բակո Սահակյանը եւ Բուրկհալտերը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր’

780

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը, եւ կարեւորել է միջազգային հանրության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը Ադրբեջանին դատապարտելու ու կառուցողական հուն բերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Վովա Գասպարյանը իր խոսքի տերն է. Լիսկայի ազգականի հանցագործությունը կոծկվեց’