‘Բակո Սահակյանը ուղերձ է հղել Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին ‘

833

Փառատոնի հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ ողջունել պոեզիայի միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին: 
Մենք չափազանց կարեւորում ենք փառատոնի անցկացումն Արցախում եւ մեծ սիրով ենք մեր հինավուրց հայկական հողում հյուրընկալում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հանրաճանաչ բանաստեղծներին:
Հայկական մշակույթը հանդիսանում է աշխարհի ամենահին ու հարուստ մշակույթներից մեկը, որտեղ միշտ իր ուրույն տեղն է զբաղեցրել բանաստեղծական արվեստը: Գրչի հայ տաղանդավոր վարպետները ստեղծել են այնպիսի մնայուն ու մեծարժեք գործեր, որոնք դարձել են ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պոեզիայի գոհարները: 
Այսօր էլ, իրականացնելով գրավոր խոսքի կերտման եւ մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման կարեւոր առաքելությունը, գրողներն իրենց ստեղծագործություններով ոգեշնչում են հարազատ ժողովրդին, կրթում ու դաստիարակում սերունդներին` սերմանելով ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային արժեքները:
ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում գրողի եւ գրականության դերը մեր իրականության մեջ եւ պատրաստակամ են այսուհետ էլ հնարավորինս աջակցել նրա զարգացման գործին: Այս տեսանկյունից ենք հենց կարեւորում նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում, ինչը լավ հնարավորություն է նաեւ նոր կապերի հաստատման, Արցախը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:
Թանկագին բարեկամներ, մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Նախորդ հոդվածը‘Հայ Դատի գրասենյակը չի պաշտպանելու ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես կանխել ընտրական «կարուսելը». ՀԱԿ-ում գտել են ձեւը’