‘Բակո Սահակյանը պարգևատրել է ուսուցիչներին’

990

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: 

Ինչպես ilur.am-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը պատվավոր կոչումների վկայականներ եւ պետական պարգեւներ է հանձնել կրթության եւ գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ մեր ժողովրդի հարատեւության հիմքում ընկած է նաեւ հայ ուսուցիչների անձնվեր ու քրտնաջան աշխատանքը: Որպես կրթության ոլորտի զարգացման գերխնդիր՝ Բակո Սահակյանը մատնանշել է հայրենասեր եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթություն ստացած հասարակություն ունենալու հրամայականը:

Ըստ երկրի ղեկավարի, դրա համար մենք ունենք անսպառ ներուժ, որը պետք է պահպանել եւ հմտորեն օգտագործել: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ կրթության ոլորտը եւ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես եղել են եւ կմնան պետության ուշադրության կենտրոնում՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով կհաջողվի իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձնիք:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ընտրությունների արդյունքը դրական է գնահատել ‘
Հաջորդ հոդվածը‘Amnesty International-ը կոչ է անում Ռիհաննային եւ Շակիրային ՝ հաշվի առնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները ‘