‘Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի ՏՏ կենտրոնի շինհարթակ’

1626

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նոր կառուցվող շենքի շինհարթակ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանը կարևորել է նման հաստատություն ունենալու հրամայականը` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարության առանցքային բաղադրամասերից մեկը և ունի խոստումնալից հեռանկարներ մեր հանրապետության համար:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին` նախագծին սատարելու համար:

Նախագահին ուղեկցել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը’21-րդ դարի տասը ամենաթանկ տարերային աղետները (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց «Ռոլան Գարոսից»’