Բայդենը ժամանել է Ճապոնիա՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար

273

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ժամանել է Ճապոնիա՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունենալու Հիրոսիմայում մայիսի 19-21-ը։

Ամերիկյան նախագահի օդանավը վայրէջք է կատարել Յամահուտի շրջանում ԱՄՆ ծովային հետևակի Իվակունի ավիաբազայում։ Դրանից հետո, ինչպես սպասվում է, Բայդենը կմեկնի Հիրոսիմա, որտեղ երեկոյան երկկողմ բանակցություններ են նախատեսված Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։

Բայդենը ԱՄՆ գործող երկրորդ նախագահն է, որ այցելում է Ճապոնիայի այդ քաղաքը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում ենթարկվել էր ամերիկյան ատոմային ռմբակոծության։ Բայդենից առաջ 2016 թ․ Ճապոնիա է այցելել Բարաք Օբաման, որը հանդիպել է միջուկային հարված ապրած քաղաքի բնակիչների հետ և եղել է Խաղաղության թանգարանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայիում ընտրել են աջ ուժերի ամենամեծ ներկայացվածությամբ խորհրդարան
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Մեր ինքնիշխանության ու անկախության պահպանմանն այլընտրանք չկա