Թուրքիայիում ընտրել են աջ ուժերի ամենամեծ ներկայացվածությամբ խորհրդարան

304

Մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքում Թուրքիայի խորհրդարանը նորացվել է ավելի քան 60 տոկոսով, և այնտեղ աջ ուղղվածության կուսակցությունների ներկայացվածությունը դարձել է ամենամեծը հանրապետության ողջ պատմության ընթացքում։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Gazete Duvar  կայքը՝ նշելով, որ Թուրքիայի նոր օրենսդիր մարմին են անցել 16 քաղաքական կուսակցություններ, որոնցից 10-ը աջ գաղափարախոսության կրող են։

Կայքը նաև տեղեկացնում է, որ նոր գումարման խորհրդարանում Թուրքիայի՝ նախագահական կառավարման ձևից խորհրդարանականի անցնելու վերաբերյալ նոր սահմանադրություն ընդունելու ընդդիմության շանսերը նվազագույնն են։

Anadolu-ի տվյալներով՝ Թուրքիայի խորհրդարանը նորացվել է 63,49 %-ով, և 335 պատգամավորներ մանդատ կստանան առաջին անգամ։  Խորհրդարանի 600 տեղերից 322-ը կամ կեսից ավելին ստացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը գլխավորում է Էրդողանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՂազախստանը չի մասնակցում հակառուսաստանյան պատժամիջոցների շրջանցմանը
Հաջորդ հոդվածըԲայդենը ժամանել է Ճապոնիա՝ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար