Բայդենը խոստացել է աջակցել Ուկրաինային

482

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի Սպիտակ տանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և խոստացել, որ Միացյալ Նահանգներն այսուհետ նույնպես կպաշտպանեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Կիևին կաջակցեն երկրի անվտանգությունն ապահովելու հարցում։

Ինչպես  արտասահմանյան շատ առաջնորդներ, նախագահ Զելենսկին ևս մտահոգված էր այն կապակցությամբ, թե ինչ է նշանակում ամերիկացիների հեռանալը Քաբուլից՝ Միացյալ Նահանգների կողմից իր դաշնակիցներին աջակցելու տեսակետից։

Այն բանից հետո, երբ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ազգային շահեր չի հետապնդում Աֆղանստանում, Զելենսկու մոտ կարող էր հարց ծագել՝ իսկ արդյո՞ք ամերիկացիները հիմա շահեր ունեն Ուկրաինայում։

Այդ թեմային արդեն անդրադարձել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարելով, թե Քաբուլից ամերիկացիների դուրս գալուց հետո նույնպիսի իրավիճակ է սպասվում նաև Ոկրաինայում ամերիկացիների կողմնակիցներին։

Բայդենը, սակայն, վճռականորեն խոստացել է աջակցել Ուկրաինային՝ ռուսաստանյան ագրեսիային դիմակայելու հարցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը
Հաջորդ հոդվածըԹալիբները կառավարություն են ձևավորում