Թալիբները կառավարություն են ձևավորում

492

Քանդագարում հանդիպում են «Թալիբանի» առաջնորդները, որպեսզի քննարկեն նոր կառավարություն ձևավորելու հարցը, որը, ինչպես ակնկալվում է, կհայտարարվի առաջիկա օրերին։

Ինչպես գրում է Hindustan Times թերթը, նոր կառավարությունում ազդեցության համար պայքար են մղում «Հաքանիի ցանց» խմբավորման առաջնորդները, որը համարվում է «Թալիբանում» ամենամարտունակներից մեկը, և մոլլա Մուհամեդ Յակուբը՝ «Թալիբանի» հիմնադիր Օմար մոլլայի որդին։

Մոլլա Յակուբին հավատարիմ ուժերը վերահսկում են Քանդագարը՝ Աֆղանստանում թալիբների ավանդական պատվարը, իսկ «Հաքանիի ցանցը» վերահսկողության տակ է պահում Քաբուլը։

Թալիբների ներկայացուցիչները BBC-ին տեղեկացրել են, որ կառավարության նոր կազմում չեն լինի այն մարդիկ, ովքեր այնտեղ են եղել վերջին 20 տարիներին։ Նոր կառավարության կազմում կլինեն կանայք, սակայն ո՛չ նախարարական պաշտոններում։

Թալիբները նաև խոստացել են, որ առաջիկա օրերին կվերաբացվի Քաբուլի օդանավակայանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը խոստացել է աջակցել Ուկրաինային
Հաջորդ հոդվածըԻտալացի փորձագետ․ «Թալիբանն» այդքան հիմար չէ, որ խրախուսի միջազգային ահաբեկությունը