Բայդենը կստորագրի արձանագրությունները

275

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ արձանագրությունները. սա նշված է պետության ղեկավարի  աշխատանքային գրաֆիկում, որը Սպիտակ տունը հրապարակել է երկուշաբթի։

Անցյալ շաբաթ Կոնգրեսի Սենատը բանաձև է ընդունել դաշինքին Ստոկհոլմի և Հելսինկիի միանալու վերաբերյալ փաստաթղթերը վավերացնելու մասին։ Ամերիկյան օրենսդրության յուրահատկությունների համաձայն՝ անմիջականորեն վավերացման ընթացակարգը կատարում է երկրի նախագահը, Սենատը դրան համաձայնություն է տալիս։

Ավելի վաղ Բայդենը ողջունել էր Կոնգրեսի վերին պալատի քվեարկության արդյունքները՝ ոշադրություն հրավիրելով այն փաստին, որ ՆԱՏՕ-ն ընդարձակելու վերաբերյալ այդ արձանագրությունների քննարկումներն ամենաարագն են եղել 1981 թվականից ի վեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց
Հաջորդ հոդվածըՆերկայացուցչությունը պատասխանել է Լավրովին վիզա տալու վերաբերյալ հարցին