Բայդենը հանդես է եկել Ճապոնիային ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակ տալու օգտին

221

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Ճապոնիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ տալու օգտին՝ դրանում փոփոխություններ կատարելու դեպքում։

Այդ մասին հաղորդել է ճապոնական NHK հեռուստաալիքը։

ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Ճապոնիայի՝սեփական պաշտպանունակությունը մեծացնելու  ձգտումը։

Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ ասվում է նաև, որ Բայդենը բարձր է գնահատել ճապոնական կառավարության պահվածքը Ուկրաինայի հետ կապված իրավիճակի հարցում։ Նա հայտարարել է, որ ամերիկա-ճապոնական դաշինքը խաղաղության և կայունության անկյունաքարն է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տաածաշրջանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիսիդա․ Ճապոնիան և ԱՄՆ-ը չեն ճանաչում ստատուս-քվոյի ուժային փոփոխությունը՝ որտեղ էլ լինի
Հաջորդ հոդվածըSuperbet Rapid & Blitz․ Արագ խաղի 9 տուրից հետո Լեւոն Արոնյանը 5-րդն է