Բայդենը վիճարկել է Զելենսկու հայտարարությունը, թե Լեհաստանում ընկած հրթիռն ուկրաինական չէ

277

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հայտարարել է, թե ապացույց չի համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, թե Լեհաստանի տարածք ընկած հրթիռն ուկրաինական չէ։

Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Դա ապացույց չէ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ Բալիում G20-ի գագաթնաժողովից Վաշինգտոն վերադառնալուց հետո։

 Հրթիռի արձակման մեջ Զելենսկին մեղադրել էր Ռուսաստանին և Արևմուտքից պահանջել «սկսել գործել»։ Մինչդեռ չորեքշաբթի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ հանրապետության իշխանությունների գնահատմամբ՝ Լեհաստանի տարածքում պայթած հրթիռը պատկանել է Ուկրաինայի ՀՕՊ ուժերին։ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել են, թե լրիվ համոզված են որ Լեհաստանի իշխանությունների եզրակացությունները ստույգ են։

Ռուսաստանի ԱԳՆ-ն Կիևի հայտարարությունները միջադեպի վերաբերյալ անվանել է «կոպիտ սադրանք»։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հրթիռն արձակվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության  C-300 համակարգից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲեքհեմն աջակցել է Ռոնալդուին եւ հրավիրել իր ակումբ
Հաջորդ հոդվածըՆեբենզյա․ Լեհաստանը և Ուկրաինան փորձել են հակամարտություն սադրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև