Բայդեն․ Սի Ձինպինը ջանում է ՉԺՀ-ն դարձնել աշխարհի ամենահզոր տերությունը

639

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը ջանքեր է գործադրում՝ մինչև 2040-ական թթ․ կեսերը իր երկիրը աշխարհի ամենահզոր ռազմական տերությունը դարձնելու ուղղությամբ։

Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի առջև ելույթ ունենալիս։

Բայդենի խոսքով՝ ինքը «Սի Ձինպինի հետ ավելի շատ ժամանակ է անցկացրել, քան որևէ մեկ այլ համաշխարհային առաջնորդի հետ»։

 «Նա միանգամայն լրջորեն է տրամադրված, որ իր երկիրը մինչև 2040-ականների կեսերը դարձնի աշխարհի ամենահզոր ռազմական ուժը, ինչպես նաև աշխարհի ամենախոշոր տնտեսությունը։ Դա իրականություն է»,- հայտարարել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ում մտահոգված են փախստականների կոնվենցիայի խախտման փորձերի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՇվեդիայում Covid-19-ից մահացության զրոյական ցուցանիշ է հաստատվել