Բայդեն-Զելենսկի հանդիպումը նախատեսվածից կրկնակի ավելի է տևել

598

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները զրուցել են նախատեսվածից երկու անգամ երկար․ Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի հանդիպումը Սպիտակ տանը տևել է երկու ժամ՝ նախատեսված 60 րոպեի փոխարեն։

Երկու նախագահների բանակցությունները հազիվ թե արժե համարել բեկումնային, սակայն, փորձագետների կարծիքով՝ միայն այն, որ այդ բանակցություններն անցել են հանդարտ մթնոլորտում, արդեն իսկ նվաճում է ուկրաինա-ամերիկյան հարաբերությունների համար։

Հանդիպման գլխավոր արդյունքը, թերևս, այն էր որ այդ հանդիպումն առհասարակ կայացավ։ Մանավանդ՝ Ուկրաինայի նախագահը, Անգելա Մերկելից հետո, երկրորդ եվրոպական առաջնորդն է, որ այցելել է Վաշինգտոն Բայդենի իշխանության գալուց հետո։ Եվ հետո, բոլորովին վերջերս Կիևի և Վաշինգտոնի հարաբերությունները, որոնք Ուկրաինայում բոլոր հիմքերն ունեին անվանելու ռազմավարական, հայտնվել էին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հետ կապված սկանդալի ստվերում, որն ի վերջո  ավարտվեց առանց արդյունքի, սակայն Ուկրաինան դրանից հետո Վաշինգտոնում ձեռք բերեց «թունավոր ակտիվի» վարկ, որի հետ համագործակցությունը տհաճություններ կարող էր պատճառել ցանկացած մասշտաբի քաղաքական գործչի։

Ըստ էության՝ Զելենսկու այցի թերևս գլխավոր նպատակը ուկրաիանացի փորձագետները համարում են փոխընբռնման վերականգնումը Կիևի և Վաշինգտոնի միջև, հարաբերությունների կարգավորումը, որն այնքան անհրաժեշտ էր Թրամփի նախագահության շրջանի վայրիվերումներից հետո։

«Նախագահները մեր հարաբերությունները նոր մակարդակի հասցրին»,- առաջնորդների հանդիպումից հետո գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըGuardian․ Հռոմի պապը սխալմամբ մեջբերում է արել Պուտինից
Հաջորդ հոդվածըԱհաբեկչական գործողություն Նոր Զելանդիայում