‘Բանակից զորացրվածները անվճար կսովորեն մագիստրատուրայում’

991

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ հրաման է ստորագրել, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել են ըստ բուհերի:

«Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում: Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ընդհանուր առմամբ՝ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձել է 151:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ցավակցությունը Էդուարդ Շեւարդնաձեի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպան. Carrefour-ը Հայաստանում կբացվի ընթացիկ տարվա աշնանը’