‘Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը դատապարտել են հակաիսլամական ֆիլմը’

913

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

«Հիմնադրման պահից ԱՄՆ-ը հարգանքով է վերաբերվել այլոց աշխարհայացքներին և հավատքին: Մենք մերժում ենք հավատքի սևացման ցանկացած դրսևորում»,- ասել է նախագահ Օբաման իր տեսաուղերձում:

Հիլարի Քլինթոնն իր հերթին հավաստիացրել է, որ ԱՄՆ կառավարությունը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետ ոչ մի առնչություն չունի: «Մենք ամբողջությամբ  մերժում ենք հոլովակի  բովանդակությունը: Ամերիկայում կրոնական հանդուրժողականությունը գալիս է մեր պետության ակունքերից»,- ասել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ցուցադրված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հակաամերիկյան ցույցերի և անկարգությունների մեծ ալիք էր բարձրացրել Մերձավոր Ալևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և եվրոպական մի շարք երկրներում:

Նախորդ հոդվածը‘Ցավոք՝ ո՛չ Վահան Խալաֆյանի, ո՛չ Լևոն Գուլյանի դեպքերը ռումբ չդարձան իշխանության աթոռի տակ. Միքայել Դանիելյան ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Հայաստանը Անկախությունը նվաճել է, այլ ոչ թե այն ընկել է նրա գլխին ‘