«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» կարող են աստղային ֆուտբոլիստների փոխանակում կատարել

590

Հնարավոր է՝ «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» ֆուտբոլիստների փոխանակում կատարեն՝ գրում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է Սաուլ Նիգեսի ծառայություններով: Իսպանացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնայի» ճամբար: «Ատլետիկոն» իր հերթին հետաքրքրված է թիմի նախկին առաջատար Անտուան Գրիզմանի վերադարձով: Աղբյուրի գնահատմամբ՝ փոխանակության գործարքն իրատեսական է:

Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում հնարավոր գործարքի վերաբերյալ:

«Ատլետիկոն», սակայն, պատրաստ չէ բաց թողնել Սաուլին միայն փոխանակությամբ: «Հնդկացիները» նրա տրանսֆերի համար պահանջում են ևս 20 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածըՄՕԿ-ը սպառնում է հանել ծանրամարտը օլիմպիական ծրագրից
Հաջորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Արգենտինան եզրափակիչում հաղթեց բրազիլացիներին(տեսանյութ)