‘Բաքվի նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 24 մարդ’

418

Բաքվի հանրապետական նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում, ոստիկանության և գլխավոր դատախազության տվյալներով՝ զոհվել է առնվազն 24 մարդ: Ավելի վաղ APA տեղական գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, հաղորդել է առնվազն 30 զոհերի մասին:

Եվս երեք հոգի թունավորվել է ծխից, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ դեպքի վայրից դատաբժշկական փորձաքննության է տեղափոխվել 26 դիակ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցել հրդեհի փաստով: Ուժային գերատեսչությունների տվյալներով՝ հետաքննությունը գտնվում է երկրի նախագահ Իլհամ Ալիևի անձնական վերահսկողության տակ, նա ժամանել է դեպքի վայրը: Իշխանությունները, որպես հրդեհի նախնական պատճառ, նշել են անսարքություններն էլեկտրացանցում:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Մարտիմեկյան «ուղերձ»’
Հաջորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Հանրապետության չորրորդ նախագահը դեռ չի ընտրվել’