‘Բաքվում դժգոհ են Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներից’

853

Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքները չի կարելի բավարար համարել, այսօր լրագրողներին հաղորդել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հաղորդում է Trend-ը: Ըստ Ազիմովի՝ այդ հանդիպման արդյունքները որևէ կերպ չեն տարբերվում նախորդ հանդիպումների արդյունքներից և չեն բավարարում պաշտոնական Բաքվին: Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը ընդգծել է բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբին նոր նախաձեռնություններ ներկայացնելու կարևորությունը: «Ադրբեջանը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, սակայն, ցավոք, Հայաստանը դրականորեն չի արձագանքում դրան և շարունակում է իր ավանդական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս տարի Հայաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, և հնարավոր է՝ դրանից հետո ինչ-որ բան փոխվի: Մենք պետք է համագործակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»,- ասել է Ազիմովը:

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդու. Ֆերգյուսոնը ֆանտաստիկ մարզիչ է, բայց մենք էլ Մոոուրինյո ունենք’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետը վայր է ընկել ուղտից և հայտարարել, որ ժողովրդին ծառայելու գործում ամեն ինչի պատրաստ է (տեսանյութ)’