‘Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է’

933

Եվրոպական Միության Խորհուրդն այսօր Լյուքսեմբուրգում որոշել է մինչև 2013 թ. հոկտեմբերի 31-ը երկարաձգել պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ:

«Քանի որ ոչ բոլոր քաղբանտարկյալներն են ազատ արձակվել, իսկ ազատվածներից ոչ մեկը չի արդարացվել, ինչպես նաև մարդու իրավունքների բարելավման, օրենքի և ժողովրդավարության սկզբունքների գերակայության բացակայության պատճառով Խորհուրդը որոշել է ներկայումս գործող սահմանափակող միջոցառումները երկարաձգել մինչև 2013 թ. հոկտեմբերի 31-ը»,- ասվում է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է  ԵՄ պաշտոնական կայքում:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունը» չի մեկնաբանում Քոքոբելյանի հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի գործում նոր պաշտպան է ներգրավվել ‘