‘Բելառուսում արգելել են Ռուսաստանից մակարոնի ներմուծումը’

1015

Բելառուսկան իշխանություններն արգելել են ռուսաստանյան մի շարք սննդամթերքների ներմուծումը: Արգելքի տակ են ընկել «Բիոֆուդ» ռուսաստանյան ընկերության արագ պատրաստվող մակարոնեղենը և «Պաուլինգ Ռուս»-ի արտադրության աղացած սուրճը:

Այդ ապրանքատեսակների շրջանառությունը դադարեցնելու որոշում է կայացրել Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ Իգոր Գաևսկին՝ պատճառաբանելով, որ այդ սննդամթերքը չի համապատասխանում Բելառուսում ընդունված սանիտարա-համաճարակաբանական նորմերին և Մաքսային միության տեխնիկական չափորոշիչներին:

Նոյեմբերի վերջերին-դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի վերահսկիչ ծառայությունները դադարեցրել էին բելառուսական մսամթրքի և կաթնամթերքի ներմուծումը՝ դրանով, փաստորեն, արգելք դնելով բելառուսական մսի ներմուծման նկատմամբ: Ընդ որում, որպես պատճառ՝ նույնպես բերվում էին սանիտարա-համաճարակաբանական նորմերի և արտադրության տեխնիկական չափորոշիչների խախտումները: Դա արժանացել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կտրուկ արձագանքին, ով հրապարակավ կասկած էր հայտնել Բելառուս ներկրվող ռուսաստանյան ապրանքների որակի մասին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը հայտարարել է Էկվադորում իր դեմ կազմակերպվող մահափորձի մասին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. ԱԳ նախարարը հայտարարել է պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին’