Բելգորոդի մարզի ղեկավարը պատմել է ԱԹՍ-ների գրոհի մասին

227

Բելգորոդյան մարզի վրա գիշերը գրոհած անօդաչուների մեծ մասը խոցվել է ՀՕՊ-ի կողմից, մնացած սարքերը վնասել են տրանսպորտը, շենքերը և վարչական շինությունները Բելգորոդում և երկու շրջաններում, տեղեկացրել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

«Գիշերն այնքան էլ խաղաղ չի անցել։ Մեծ թվով անօդաչու թռչող սարքերի գրոհ է տեղի ունեցել։ Մեծ մասը ՀՕՊ-ը չեզոքացրել է, բայց կան ավերածություններ Բելգորոդում, Բորիսովսկի շրջանում, Բելգորոդյան շրջանում՝ մարդատար տրանսպորտ, սեփական տներ, վարչական շենքեր։ Այժմ ավարտում ենք տուն առ տուն այցերը, ավելի ստույգ տվյալներ կլինեն։ Ամենակարևորը՝ որ տուժածներ չկան»,- գրել է նա Telegram ալիքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵվրոպական խաղեր․ Հայաստանը 7 թիմերի հետ կվիճարկի շախմատային մրցաշարի տիտղոսը
Հաջորդ հոդվածըԹրամփի փաստաբանները հանդիպում են խնդրել գլխավոր դատախազի հետ