‘Բեկենբաուեր. Բրազիլիայի հավաքականը պետք է վերանայի իր խաղի փիլիսոփայությունը’

958

Մյունխենյան «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերն  իր տպավորություններն է  պատմել Աշխարհի առաջնությանը մասնակից հավաքականների խաղային մակարդակի մասին: Ֆրանցի ուշադրությունից չի վրիպել նաև Բրազիլիայի հավաքականը, ով քառորդ եզրափակչում կհանդիպի Կոլումբիայի ազգային հավաքականի հետ:

«Հավանաբար, Կոլումբիայի հետ խաղից առաջ բրազիլացիները պետք է վերանայեն իրենց խաղային փիլիսոփայությունը: Այս հավաքականի ֆուտբոլիստներից շատերն անհատականություններ են, և Բրազիլիան թիմային խաղ ցույց չի տալիս: Նրանք արդյունքի են հասնում առանձին խաղացողների անհատական վարպետության շնորհիվ: Սակայն աշխարհր չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար մեծ և վճռորոշ նշանակություն ունի բարձրակարգ թիմային խաղը», —Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում AS-ը: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները Քիշնևի քաղաքապետին ստիպել են ալկոհոլային թեստ անցնել’
Հաջորդ հոդվածը‘The Times. Ռուսաստանը չի տեսնի «Կարապի լճի» գեյ-տարբերակը’