‘Բենզեմա. «Իմ նպատակներից մեկը «Ոսկե գնդակ» ստանալն է»’

984

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ շատ կցանկանար արժանանալ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ աշխատելիս ջանքերը չի խնայում:
««Ոսկե գնդակն» իմ նպատակներից մեկն է: Բոլոր ֆուտբոլիստները երազում են այդ մասին: Իմ գլխում էլ միշտ այդ միտքն է: Նախկինում դրա մասին ավելի քիչ էի մտածում, քանի որ այս մակարդակի խաղ չէի ցուցադրում»,_ Բենզեմայի խոսքերն է մեջբերում Bein Sport-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում Բենզեման մասնակցել է 34 հանդիպման, խփել է 13 գնդակ եւ 8 գոլային փոխանցում է կատարել:

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի ձկնորսը 270 կիլոգրամանոց շնաձուկ է բռնել’
Հաջորդ հոդվածը‘Ալեգրի. «Սկուդետոն նվաճելն իրական նպատակ է, Չեմպիոնների լիգան՝ երազանք»’