‘Բենզեմա. «Հարգում եմ ֆեդերացիայի որոշումը»’

1378

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ իրեն ազգային ընտրանուց հեռացնելու որոշման վերաբերյալ:

«Հարգում եմ այդ որոշումը և վստահում եմ նախագահ Նոել լե Գրետին»,-գրել է Բենզեման:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրետը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ասել էր. «Բենզեման չի հրավիրվի հավաքական մարտին և ընդգրկված չի լինի Եվրո-2016-ի մեր հայտացուցակում, եթե իրավիճակը չփոխվի»:

Կարիմ Բենզեմային մեղադրում են «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Բենզեման հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի «խորամանկ պլանի» սկիզբը’